Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կրեմլը միշտ խոսում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցների մասին՝ ասել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նախորդ օրը Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ շփվում է Պուտինի հետ։
«Մենք տեղեկատվություն ենք տրամադրում, և իմ գործընկեր Ուշակովը ճեպազրույցներ է անցկացնում, պատմում այդ հեռախոսազրույցների մասին»,- լրատվամիջոցներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հայտարարությունը։