Նյու Յորքի քաղաքապետը միաժամանակ նշել է, որ նույն ցեղասպան քաղաքականության շարունակություն էր նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վտարումն այնտեղից. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի տելեգրամյան գրառումը

Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հնչած ուղերձների շարքում առանձնահատուկ ուշադրության է արժանի Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի գրառումը։

Հարգանքի տուրք մատուցելով 1915 թ․ անմեղ զոհերի հիշատակին և ընդգծելով նման ոճրագործությունները բացառելու անհրաժեշտությունը՝ Մամդանին միաժամանակ նշել է, որ նույն ցեղասպան քաղաքականության շարունակություն էր նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վտարումն այնտեղից։

Նա վերահաստատել է հայ ժողովրդի, ինչպես նաև բոլոր ժողովուրդների ազատության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը՝ կարևորելով համամարդկային արժեքների պաշտպանությունը։

Մեծ հարգանքի և երախտագիտության է արժանի քաղաքական և պատմական իրողությունների նկատմամբ նման հստակ և սկզբունքային գնահատականը։

Մամդանին աչքի է ընկնում որպես առաջադեմ քաղաքական գործիչ, որի գործունեության առանցքում սոցիալական արդարության, հավասարության և մարդու իրավունքների պաշտպանությունն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment