«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի տելեգրամյան գրառումը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հնչած ուղերձների շարքում առանձնահատուկ ուշադրության է արժանի Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի գրառումը։
Հարգանքի տուրք մատուցելով 1915 թ․ անմեղ զոհերի հիշատակին և ընդգծելով նման ոճրագործությունները բացառելու անհրաժեշտությունը՝ Մամդանին միաժամանակ նշել է, որ նույն ցեղասպան քաղաքականության շարունակություն էր նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վտարումն այնտեղից։
Նա վերահաստատել է հայ ժողովրդի, ինչպես նաև բոլոր ժողովուրդների ազատության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը՝ կարևորելով համամարդկային արժեքների պաշտպանությունը։
Մեծ հարգանքի և երախտագիտության է արժանի քաղաքական և պատմական իրողությունների նկատմամբ նման հստակ և սկզբունքային գնահատականը։
Մամդանին աչքի է ընկնում որպես առաջադեմ քաղաքական գործիչ, որի գործունեության առանցքում սոցիալական արդարության, հավասարության և մարդու իրավունքների պաշտպանությունն է։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: