Ընտանիքով գումար են տվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու համար․ ՔԿ

https://arm.sputniknews.ru/20260427/yntaniqvov-gumar-en-tvel-uzhegh-hajastan-dashinqi-havaqin-masnakcelu-hamar-qk-101446544.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_c970fc12c31df1ce04b9487fbd3aab38.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«ուժեղ հայաստան» կուսակցություն, հանրահավաք, կաշառք, հհ քննչական կոմիտե

«ուժեղ հայաստան» կուսակցություն, հանրահավաք, կաշառք, հհ քննչական կոմիտե

Բաժանորդագրվել

Ընտանիքի անդամներից 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու համար ընտանիքի անդամներից 4-ը նյութապես շահագրգռել են տարբեր անձանց, այդ թվում` անչափահասներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա.Խ.-ն, Մ.Խ.-ն, Ն.Խ.-ն և Կ.Խ.-ն ցանկացել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի ապրիլի 11-ի հավաքին հնարավորինս մեծ թվով անձանց մասնակցությունն ապահովել։ Նրանք նյութապես շահագրգռել են մի խումբ անձանց, այդ թվում՝ անչափահասներին․ խոստացել են հավաքին մասնակցելուց հետո յուրաքանչյուրին տալ 10.000-ական դրամ: Ապրիլի 11-ին Ա.Խ.-ի վարձակալած տաքսիով ընտանիքի անդամները Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ բնակավայրից կազմակերպել են մի խումբ անձանց տեղափոխումը Երևան»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ հավաքից հետո նրանք վերադարձել են Փոքր Մանթաշ և ստացել նախապես խոստացված 10.000-ական դրամ գումարները:

Ա.Խ.-ի, Մ.Խ.-ի, Ն.Խ.-ի և Կ.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հոդվածով:

Ա.Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը, Մ.Խ.-ի և Ն.Խ.-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը, իսկ անչափահաս Կ.Խ.-ի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը:

Նախաքննությունը շարունակվում է:

Leave a comment