https://arm.sputniknews.ru/20260427/yntaniqvov-gumar-en-tvel-uzhegh-hajastan-dashinqi-havaqin-masnakcelu-hamar-qk-101446544.html
Ընտանիքով գումար են տվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու համար․ ՔԿ
Ընտանիքով գումար են տվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու համար․ ՔԿ
Sputnik Արմենիա
Ընտանիքի անդամներից 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ 27.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-27T12:01+0400
2026-04-27T12:01+0400
2026-04-27T12:01+0400
«ուժեղ հայաստան» կուսակցություն
հանրահավաք
կաշառք
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_055002e255dc1a17d808d5c265bd1469.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու համար ընտանիքի անդամներից 4-ը նյութապես շահագրգռել են տարբեր անձանց, այդ թվում` անչափահասներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Նշվում է, որ հավաքից հետո նրանք վերադարձել են Փոքր Մանթաշ և ստացել նախապես խոստացված 10.000-ական դրամ գումարները:Ա.Խ.-ի, Մ.Խ.-ի, Ն.Խ.-ի և Կ.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հոդվածով:Ա.Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը, Մ.Խ.-ի և Ն.Խ.-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը, իսկ անչափահաս Կ.Խ.-ի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը:Նախաքննությունը շարունակվում է:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_c970fc12c31df1ce04b9487fbd3aab38.jpg.webp
«ուժեղ հայաստան» կուսակցություն, հանրահավաք, կաշառք, հհ քննչական կոմիտե
«ուժեղ հայաստան» կուսակցություն, հանրահավաք, կաշառք, հհ քննչական կոմիտե
Ընտանիքի անդամներից 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու համար ընտանիքի անդամներից 4-ը նյութապես շահագրգռել են տարբեր անձանց, այդ թվում` անչափահասներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա.Խ.-ն, Մ.Խ.-ն, Ն.Խ.-ն և Կ.Խ.-ն ցանկացել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի ապրիլի 11-ի հավաքին հնարավորինս մեծ թվով անձանց մասնակցությունն ապահովել։ Նրանք նյութապես շահագրգռել են մի խումբ անձանց, այդ թվում՝ անչափահասներին․ խոստացել են հավաքին մասնակցելուց հետո յուրաքանչյուրին տալ 10.000-ական դրամ: Ապրիլի 11-ին Ա.Խ.-ի վարձակալած տաքսիով ընտանիքի անդամները Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ բնակավայրից կազմակերպել են մի խումբ անձանց տեղափոխումը Երևան»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հավաքից հետո նրանք վերադարձել են Փոքր Մանթաշ և ստացել նախապես խոստացված 10.000-ական դրամ գումարները:
Ա.Խ.-ի, Մ.Խ.-ի, Ն.Խ.-ի և Կ.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հոդվածով:
Ա.Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը, Մ.Խ.-ի և Ն.Խ.-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը, իսկ անչափահաս Կ.Խ.-ի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը:
Նախաքննությունը շարունակվում է: