ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Հայ ժողովուրդն իր ամբողջ էլիտաներով, հասարակության բոլոր շերտերով պետք է հասկանա, որ դիմացներս ցեղասպանություն է, կրկնվելու է 1915 թվականը, եթե մենք թղթերը զենքով, ուժի իրավունքով չփոխենք։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է անվտանգային հարցերով փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։
Ըստ Նահապետյանի, առաջիկա խորհրդարանական ընտրությունները հայ ժողովրդի համար Սարդարապատի նշանակությունն են ունենալու։ «Հասկացե’ք, Նիկոլ Փաշինյանն իշխանություն չունի, իշխանությունը նրա բերած ուժերի ձեռքում է, որոնք նրա առջև չորս խնդիր են դրել։ Այդ չորսից երկուսը՝ հանձնել Արցախն ու ճանապարհ տալ թյուրքական աշխարհին միանալու համար, նա արդեն լուծել է», – հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ