Ուշքի՛ եկեք, դիմացներս 1915 թիվն է. մի տղայի դիակը սենյակում դրած, մյուս տղայի քեֆն եք անում

Հայ ժողովուրդն իր ամբողջ էլիտաներով, հասարակության բոլոր շերտերով պետք է հասկանա, որ դիմացներս ցեղասպանություն է, կրկնվելու է 1915 թվականը, եթե մենք թղթերը զենքով, ուժի իրավունքով չփոխենք։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է անվտանգային հարցերով փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։

Ըստ Նահապետյանի, առաջիկա խորհրդարանական ընտրությունները հայ ժողովրդի համար Սարդարապատի նշանակությունն են ունենալու։ «Հասկացե’ք, Նիկոլ Փաշինյանն իշխանություն չունի, իշխանությունը նրա բերած ուժերի ձեռքում է, որոնք նրա առջև չորս խնդիր են դրել։ Այդ չորսից երկուսը՝ հանձնել Արցախն ու ճանապարհ տալ թյուրքական աշխարհին միանալու համար, նա արդեն լուծել է», – հավելել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ

Leave a comment