Հոկտեմբերի 30-ին` տեղական ժամանակով ժամը 00:31-ին (Գրինվիչի ժամանակով` հոկտեմբերի 29-ին ժամը 20։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 2․6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գնդեվազ և Սարավան գյուղերում, ինչպես նաև Սյունիքի մարզի Գորայք և Սառնակունք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 39.92⁰ և արևելյան երկայնության 45.77⁰ աշխարհագրական կոորդինատներով: