Ուիտկոֆն ու Քուշները չեն մեկնի Պակիստան. Թրամփը չեղարկել է նրանց այցը

https://arm.sputniknews.ru/20260425/uitkvofn-u-qushnery-chen-mekni-pakistan-trampy-chegharkel-e-nranc-ajcy-101422370.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99640410_0:31:1382:1067_1920x0_80_0_0_508703d2267de6c71d6700bd168e8858.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, պակիստան, դոնալդ թրամփ, ջարեդ քուշներ

ամն, իրանի իսլամական հանրապետություն, պակիստան, դոնալդ թրամփ, ջարեդ քուշներ

Բաժանորդագրվել

ԱՄՆ նախագահը հայտարարել է` այցի չեղարկումը չի նշանակում, որ նոր հարվածներ կհասցվեն Իրանին։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների ուղևորությունը. նրանք պետք է Պակիստան մեկնեին Իրանի ներկայացուցիչների հետ բանակցելու համար։

«Fox News» հեռուստաալիքը, մեջբերելով ԱՄՆ նախագահի խոսքերը, նշում է, որ Վաշինգտոնը պատրաստ է երկխոսության, սակայն ժամանակ չի վատնի «ոչ մի բանի մասին» խոսակցությունների վրա, քանի որ բոլոր խաղաթղթերն իրենց ձեռքում են։

Միևնույն ժամանակ «Axios»–ը, հղում անելով Թրամփին, գրում է, որ Ուիտկոֆի և Քուշների պակիստանյան այցի չեղարկումը չի նշանակում Իրանի նկատմամբ ամերիկյան հարձակումների վերսկսում։

«Ո՛չ, չի նշանակում։ Մենք այդ մասին դեռ չենք մտածել»,- ասել է ԱՄՆ առաջնորդը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ են սպասվում ապրիլի 27-ին Իսլամաբադում։ Այսօր Պակիստան էր մեկնել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Leave a comment