https://arm.sputniknews.ru/20260425/uitkvofn-u-qushnery-chen-mekni-pakistan-trampy-chegharkel-e-nranc-ajcy-101422370.html
Ուիտկոֆն ու Քուշները չեն մեկնի Պակիստան. Թրամփը չեղարկել է նրանց այցը
Ուիտկոֆն ու Քուշները չեն մեկնի Պակիստան. Թրամփը չեղարկել է նրանց այցը
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահը հայտարարել է` այցի չեղարկումը չի նշանակում, որ նոր հարվածներ կհասցվեն Իրանին։ 25.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-25T20:52+0400
2026-04-25T20:52+0400
2026-04-25T20:53+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
պակիստան
դոնալդ թրամփ
ջարեդ քուշներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99640410_0:77:1385:856_1920x0_80_0_0_1fc8f2ed9a2e61852585d1420b707e08.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների ուղևորությունը. նրանք պետք է Պակիստան մեկնեին Իրանի ներկայացուցիչների հետ բանակցելու համար։«Fox News» հեռուստաալիքը, մեջբերելով ԱՄՆ նախագահի խոսքերը, նշում է, որ Վաշինգտոնը պատրաստ է երկխոսության, սակայն ժամանակ չի վատնի «ոչ մի բանի մասին» խոսակցությունների վրա, քանի որ բոլոր խաղաթղթերն իրենց ձեռքում են։Միևնույն ժամանակ «Axios»–ը, հղում անելով Թրամփին, գրում է, որ Ուիտկոֆի և Քուշների պակիստանյան այցի չեղարկումը չի նշանակում Իրանի նկատմամբ ամերիկյան հարձակումների վերսկսում։«Ո՛չ, չի նշանակում։ Մենք այդ մասին դեռ չենք մտածել»,- ասել է ԱՄՆ առաջնորդը։Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ են սպասվում ապրիլի 27-ին Իսլամաբադում։ Այսօր Պակիստան էր մեկնել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
պակիստան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99640410_0:31:1382:1067_1920x0_80_0_0_508703d2267de6c71d6700bd168e8858.jpg.webp
ամն, իրանի իսլամական հանրապետություն, պակիստան, դոնալդ թրամփ, ջարեդ քուշներ
ամն, իրանի իսլամական հանրապետություն, պակիստան, դոնալդ թրամփ, ջարեդ քուշներ
ԱՄՆ նախագահը հայտարարել է` այցի չեղարկումը չի նշանակում, որ նոր հարվածներ կհասցվեն Իրանին։
«Fox News» հեռուստաալիքը, մեջբերելով ԱՄՆ նախագահի խոսքերը, նշում է, որ Վաշինգտոնը պատրաստ է երկխոսության, սակայն ժամանակ չի վատնի «ոչ մի բանի մասին» խոսակցությունների վրա, քանի որ բոլոր խաղաթղթերն իրենց ձեռքում են։
Միևնույն ժամանակ «Axios»–ը, հղում անելով Թրամփին, գրում է, որ Ուիտկոֆի և Քուշների պակիստանյան այցի չեղարկումը չի նշանակում Իրանի նկատմամբ ամերիկյան հարձակումների վերսկսում։
«Ո՛չ, չի նշանակում։ Մենք այդ մասին դեռ չենք մտածել»,- ասել է ԱՄՆ առաջնորդը։