UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը բացահայտել է իր մարզական ծրագրերը՝ նշելով կոնկրետ տարիքը, երբ նախատեսում է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան խառը մենամարտերում։
«Mash на спорте»-ին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե որքան ժամանակ է դեռ պատրաստվում մենամարտել, Ծառուկյանը նշել է՝ ևս 7 տարի։
«Սպորտ եմ մուտք գործել 6 տարեկանում և ցանկանում եմ ելույթներս շարունակել մինչև 36 տարեկանը»,- հայտարարել է Արմանը։
Բացի ապագայի ծրագրերից, Ծառուկյանն անդրադարձել է նաև կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ իր փոխհարաբերություններին և մրցակցությանը։ Խոսելով իր հնարավորությունների մասին՝ Ծառուկյանը մեկ բառով բնութագրել է իր գլխավոր առավելությունը մրցակցի նկատմամբ․ դա «երիտասարդությունը»։
Մարտիկը նաև կիսվել է Մախաչևի հետ հանդիպումներից տպավորված ամենազավեշտալի դրվագով․
«Իսլամի հետ բազմիցս ենք հանդիպել։ Ամենազվարճալի պահն այն էր, երբ հայացքների մենամարտի ժամանակ երկուսս էլ ծիծաղեցինք։ Ոչ իմ կողմից, ոչ էլ նրա կողմից ագրեսիա չկար»,- եզրափակել է Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի մենամարտը նախատեսված էր 2025 թվականի հունվարին, սակայն այն չեղարկվել էր հայ մարտիկի վնասվածքի պատճառով։
Աղբյուրը՝ Armsport