Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին։

Հանդիպման ժամանակ քննարկվել են հուլիսի 7-8-ին նախատեսված ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովը, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և այլ տարածաշրջանային հարցեր։

Մոտ մեկ ժամ տևած հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և Էրդողանի արտաքին քաղաքականության և անվտանգության գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։

Leave a comment