Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի մոտավորապես 23%-ը, եթե միանա Եվրամիությանը։ Ինչպես փոխանցում է TASS-ը, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը երկրի վրա կարժենա համախառն ներքին արդյունքի մոտ 15.1%-ը։
«Նույնիսկ ամենահամեստ գնահատականներով՝ ԵՄ-ին միանալը Հայաստանին կարժենա ՀՆԱ-ի մոտավորապես 23%-ը։ Զբաղվածության 10.5 տոկոսային կետով կրճատումը և գնաճի 22.6 տոկոսային կետով աճը կհանգեցնեն կենսամակարդակի զգալի անկման։ Ներքին սպառումը կարող է նվազել ավելի քան 20%-ով։ Սպասվում է նաև էներգակիրների, այդ թվում՝ բնական գազի գների հետագա աճ», – հայտարարել է Շևցովը։
Նա հավելել է, որ ԵՄ-ի հնարավոր անդամակցությունը և Ռուսաստանի ու Իրանի հետ վիզային ռեժիմի սահմանումը կնվազեցնեն զբոսաշրջիկների հոսքը, ինչը նույնպես հարված կհասցնի երկրի տնտեսությանը։
Իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալը առաջին հերթին կվնասի մետալուրգիային, խմիչքների, ծխախոտի և սննդի արտադրությանը։ Միության մյուս անդամները, սակայն, զգալի բացասական հետևանքներ չեն ունենա. կորուստները կկազմեն հարյուրերորդական տոկոս։
Շևցովը նշել է, որ հակառուսական պատժամիջոցներին սատարելը լրացուցիչ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա։
«Հատկապես կտուժի տրանսպորտային ոլորտը, քանի որ Հայաստանի բեռնաշրջանառության հիմնական մասը (ըստ ԵԱՏՄ տվյալների՝ մինչև 80%-ը) բաժին է ընկնում Ռուսաստանին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: