Համոզված եմ՝ 2026-ին գետնի վրա կսկսենք աշխատանքները. Վարչապետը՝ ԹՐԻՓՓ-ի մասին (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ 2026 թվականին արդեն գետնի վրա կսկսվեն TRIPP նախագծի իրագործման աշխատանքները։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ ներկայացնելով իշխող ՔՊ կուսակցության նախընտրական ծրագիրը։

«Համոզված եմ, որ մենք արդեն 2026 թվականին գետնի վրա կսկսենք աշխատանքները։ Իմ հաշվարկով ամենաարագը կլինի էլեկտրահաղորդման գծերը շահագործման հանձնելը։ Այս նախագիծն էլ բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծելու, և ես հույս ունեմ, որ մենք կապահովենք աշխատատեղերը Հայաստանի քաղաքացիների միջոցով, և ընկերությունները ստիպված չեն լինի այլ երկրներից աշխատուժ ներգրավել:

Գյումրի-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան սահման երկաթգծի հատվածների վերակառուցում, մենք սա շատ արագ՝ 1-1.5 տարվա ընթացքում կանենք»,- ասել է Փաշինյանը։

Leave a comment