ԱՄՆ-ն սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սպառնում է արգելափակել Կիևին զենքի մատակարարումը PURL մեխանիզմի միջոցով, եթե ռուսական էներգետիկ օբյեկտների վրա Ուկրաինայի հարձակումները շարունակվեն, կիրակի հաղորդել է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Թերթի աղբյուրների համաձայն՝ խոսքը վերաբերում է մասնավորապես PURL (Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ) մեխանիզմին, որի միջոցով ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ԱՄՆ-ից զենք են գնում Ուկրաինայի համար։

Ավելին, Վաշինգտոնը սպառնացել է դադարեցնել Կիևի հետ հետախուզական տվյալների փոխանակումը, հավելել են պարբերականի աղբյուրները։

Leave a comment