Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. Ուիթքոֆ
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան «գործարքը» կնքվել է ընդամենը վեց շաբաթում։Նա այս մասին խոսել է Մայամիի համալսարանում անցկացված Real Estate Impact ամենամյա համաժողովի ժամանակ։Ուիթքոֆի խոսքով՝ գործընթացը եղել է «ամենահեշտ գործարքներից մեկը», քանի որ այն լայնորեն լուսաբանված չի եղել միջազգային մամուլում։«Նրանք պատերազմում էին 37 տարի, իսկ մենք այդ գործարքը կնքեցինք վեց շաբաթում»,- նշել է նա։Նրա պնդմամբ՝ այժմ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը լավ հարաբերություններ ունեն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ։
Միևնույն ժամանակ, պաշտոնական Երևանը և Բաքուն այս հայտարարության վերաբերյալ առանձին մեկնաբանություններով դեռ չեն հանդես եկել։