«Հանրային Ձայնը» չի մասնակցի ընտրություններին, բայց կսատարի ընդդիմադիր ուժերին. Գալստյան

Տեխնիկապես անհնար եղավ, որ «Հանրային ձայն» կուսակցությունը մասնակցի խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանը:

 

«Հանրային ձայն» կուսակցության բոլոր փաստաթղթերը՝ կնիքը, կանոնադրությունը եւ այլն գտնվում է քննչական կոմիտեում: Կուսակցության գրասենյակը արդեն երեք տարի է՝ կապարակնքված է: Երեք հատ գործով բողոք ենք տարել, այդպես էլ ո՛չ փաստաթղթերը տվեցին, ո՛չ՝ կնիքը, ո՛չ՝ կանոնադրությունը: Արտահերթ համագումար անելու համար էլ azdarar.am-ին դիմեցինք, այն նույնպես մերժեց մեր հրապարակումը»,- տեխնիկական խնդիրները այսպես թվարկեց Գալստյանը:

Հարցին՝ ո՞ր ուժին կսատարեն առաջիկա ընտրություններին՝ Գալստյանը պատասխանեց՝ ամենայն հավանականությամբ ընդդիմադիր ուժերին. «Մոտ օրերս կհրապարակենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment