Կոչս ու հորդորս բոլորին՝ չհանձնվել, չհուսահատվել, չհամակերպվել. Խաչիկ Գալստյանի ուղերձը

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, կալանավայրում գտնվող Խաչիկ Գալստյանը փաստաբան Արսեն Բաբայանի միջոցով փոխանցել է  հետևյալ ուղերձը. «Սիրելիներ,

Շնորհակալ եմ համախոհներիս ու գաղափարակից ընկերներիս այս օրերին ցուցաբերած աջակցության ու քաղաքացիական ակտիվ դիրքորոշման համար։ Գիտեմ, որ շատ դժվար է։

Նիկոլի Հայաստանում, որտեղ հետապնդվում է հայի խիղճը, հավատքն ու հայրենասիրությունը, փոխարենը՝ փառաբանվում է ստամոքսը, սատանիզմն ու պանթուրքիզմը։

Կոչս ու հորդորս բոլորին՝ չհանձնվել, չհուսահատվել, չհամակերպվել։

Ընդհակառակը՝ հավատալ, համախմբել և հաղթել։

Հայ ազգին հարկավոր են նոր առաջնորդներ։

Հայ ազգին հարկավոր է նոր որակի իշխանություն։

P.S․ Թակիր, որ բացես,

Փնտրիր, որ գտնես»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment