Ապրիլի 20-ին՝ ժամը 15։27-ին, ՀՀ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Խոտանան ճանապարհին մեքենան ձորն է գլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՀՀ Փրկարար ծառայության մեկ մարտական հաշվարկ և Պարեկային ծառայության երկու կարգախումբ։
Պարզվել է, որ «Suzuki» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շուրջ 100 մ գլորվել հարակից ձորը. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։
Փրկարարներն ու պարեկներն արգելափակված վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից։ Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: