Հայէկոնոմբանկը`Career City Fest-ում. կարիերայի նոր հորիզոններ բանկային ոլորտում

Հայէկոնոմբանկը Career City Fest-ին ներկայացրել է իր կորպորատիվ մշակույթը, արժեքները եւ աշխատանքային առաջարկները:

Ապրիլի 18-ին եւ 19-ին լավագույն գործատուների ամենամյա փառատոնին Հայէկոնոմբանկը ներկայացել է Expo ձեւաչափով՝ իր ինտերակտիվ տաղավարում հյուրընկալելով հարյուրավոր երիտասարդների եւ աշխատանքի նոր հնարավորություններով հետաքրքրվող մասնագետների:

«Հայէկոնոմբանկը մասնակցում է CCF-ին տաղանդների ներգրավման նպատակով: Մենք հավատում ենք, որ ցանկացած ընկերության հաջողության հիմքում մարդիկ են: Հայէկոնոմբանկի կորպորատիվ կառավարման հիմնասյուներից մեկը կադրային քաղաքականությունն է, եւ հենց դա է պատճառը, որ մենք մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում կադրերի ընտրությանը», – նշել է Հայէկոնոմբանկի Անձնակազմի կառավարման եւ ուսումնական ծրագրերի բաժնի պետ Մարիամ Գեւորգյանը: 

Կարեւորելով երիտասարդների ներուժը՝ Հայէկոնոմբանկն իրականացնում է «Ապագա բանկիր» ծրագիրը։ Սա բացառիկ հնարավորություն է սկսնակ մասնագետների համար՝ քայլ անելու դեպի բանկային ոլորտ եւ կերտելու իրենց սեփական հաջողության պատմությունը։

«Միջոցառման շրջանակում կարիերայի հնարավորություններին զուգահեռ Հայէկոնոմբանկը ներկայացնում է գործատուի բրենդը եւ այն արժեքները, որոնցով Բանկն առաջնորդվում է իր բիզնեսի զարգացման ճանապարհին: Փառատոնը նաեւ լավ հարթակ է այցելուներին ներկայացնելու Հայէկոնոմբանկի կողմից առաջարկվող մանրածախ եւ կորպորատիվ պրոդուկտները, ինչպես նաեւ անմիջական միջավայրում շփվելու մեր հաճախորդների հետ՝ հասկանալու համար նրանց ակնկալիքները մեր բրենդից», – նշել է Հայէկոնոմբանկի Մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանը: 

«Որպես կորպորատիվ պատասխանատու ընկերություն՝ Հայէկոնոմբանկը կարեւորում է իր աշխատակիցների համար լավագույն պայմանների ապահովումը՝ տրամադրելով աշխատանքի արտոնյալ պայմաններ եւ մասնագիտական աճի հնարավորություններ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Leave a comment