Լիբանանը պատրաստ է շարունակել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները. նախագահ

Բաժանորդագրվել

Ժոզեֆ Աունի խոսքով՝ բանակցությունների նպատակը ռազմական գործողությունների դադարեցումն է, իսրայելական ուժերի դուրսբերումը Հարավային տարածքներից և լիբանանյան բանակի տեղակայումը երկրի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ ռազմական գործողությունները դադարեցնելու և ինքնիշխանությունը վերականգնելու համար երկկողմ բանակցություններ կանցկացվեն Իսրայելի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Լիբանանը երկկողմ բանակցությունները կանցկացնի դեսպան Սիմոն Կարամի գլխավորած պատվիրակության միջոցով։ Լիբանանի փոխարեն ոչ ոք չի մասնակցի այդ առաքելությանը», – ասված է նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Կարամը լիբանանցի դիվանագետ է, որը նախկինում զբաղեցրել է պետական մի շարք պաշտոններ և ունի միջազգային բանակցություններին մասնակցելու փորձ:

Աունի խոսքով՝ բանակցությունների նպատակը ռազմական գործողությունների դադարեցումն է, իսրայելական ուժերի դուրսբերումը հարավային տարածքներից և լիբանանյան բանակի տեղակայումը երկրի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին:

«Մենք կանգնած ենք ընտրության առաջ՝ կա՛մ շարունակել պատերազմը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, կա՛մ բանակցել այն դադարեցնելու և կայուն իրավիճակի հասնելու համար։ Ես ընտրել եմ բանակցելու ուղին», – ասել է Լիբանանի նախագահը։

Leave a comment