https://arm.sputniknews.ru/20260420/libanany-patrast-e-sharunakel-israjeli-het-ughigh-banakcutjunnery-nakhagah-101182988.html
Լիբանանը պատրաստ է շարունակել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները. նախագահ
Լիբանանը պատրաստ է շարունակել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները. նախագահ
Sputnik Արմենիա
Ժոզեֆ Աունի խոսքով՝ բանակցությունների նպատակը ռազմական գործողությունների դադարեցումն է, իսրայելական ուժերի դուրսբերումը Հարավային տարածքներից և լիբանանյան… 20.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-20T15:23+0400
2026-04-20T15:23+0400
2026-04-20T15:23+0400
լիբանան
ամն
ժոզեֆ աուն
բանակցություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/09/84650949_0:0:1600:901_1920x0_80_0_0_33b4d79b6ee91eb69d0e2754bfe30e0e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ ռազմական գործողությունները դադարեցնելու և ինքնիշխանությունը վերականգնելու համար երկկողմ բանակցություններ կանցկացվեն Իսրայելի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:«Լիբանանը երկկողմ բանակցությունները կանցկացնի դեսպան Սիմոն Կարամի գլխավորած պատվիրակության միջոցով։ Լիբանանի փոխարեն ոչ ոք չի մասնակցի այդ առաքելությանը», – ասված է նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:Կարամը լիբանանցի դիվանագետ է, որը նախկինում զբաղեցրել է պետական մի շարք պաշտոններ և ունի միջազգային բանակցություններին մասնակցելու փորձ:Աունի խոսքով՝ բանակցությունների նպատակը ռազմական գործողությունների դադարեցումն է, իսրայելական ուժերի դուրսբերումը հարավային տարածքներից և լիբանանյան բանակի տեղակայումը երկրի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին:«Մենք կանգնած ենք ընտրության առաջ՝ կա՛մ շարունակել պատերազմը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, կա՛մ բանակցել այն դադարեցնելու և կայուն իրավիճակի հասնելու համար։ Ես ընտրել եմ բանակցելու ուղին», – ասել է Լիբանանի նախագահը։
լիբանան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/09/84650949_148:0:1571:1067_1920x0_80_0_0_5af908a16869fec16c0dc606e26617c0.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիբանան, ամն, ժոզեֆ աուն, բանակցություններ
լիբանան, ամն, ժոզեֆ աուն, բանակցություններ
Բաժանորդագրվել
Ժոզեֆ Աունի խոսքով՝ բանակցությունների նպատակը ռազմական գործողությունների դադարեցումն է, իսրայելական ուժերի դուրսբերումը Հարավային տարածքներից և լիբանանյան բանակի տեղակայումը երկրի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին:
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ ռազմական գործողությունները դադարեցնելու և ինքնիշխանությունը վերականգնելու համար երկկողմ բանակցություններ կանցկացվեն Իսրայելի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Լիբանանը երկկողմ բանակցությունները կանցկացնի դեսպան Սիմոն Կարամի գլխավորած պատվիրակության միջոցով։ Լիբանանի փոխարեն ոչ ոք չի մասնակցի այդ առաքելությանը», – ասված է նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
Կարամը լիբանանցի դիվանագետ է, որը նախկինում զբաղեցրել է պետական մի շարք պաշտոններ և ունի միջազգային բանակցություններին մասնակցելու փորձ:
Աունի խոսքով՝ բանակցությունների նպատակը ռազմական գործողությունների դադարեցումն է, իսրայելական ուժերի դուրսբերումը հարավային տարածքներից և լիբանանյան բանակի տեղակայումը երկրի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին:
«Մենք կանգնած ենք ընտրության առաջ՝ կա՛մ շարունակել պատերազմը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, կա՛մ բանակցել այն դադարեցնելու և կայուն իրավիճակի հասնելու համար։ Ես ընտրել եմ բանակցելու ուղին», – ասել է Լիբանանի նախագահը։