Վաշինգտոնը միջնորդների միջոցով Թեհրանին առաջարկել է նոր բանակցային ծրագիր այն բանից հետո, երբ Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 կետանոց խաղաղության ծրագիրը։
Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին «Ведомости» թերթին տված հարցազրույցում։
«Մենք միշտ հայտարարել ենք, որ պատրաստ ենք բանակցությունների, բայց ոչ ուժի և սպառնալիքների դիրքերից բանակցություններ վարելու։ Ամերիկացիները ուղարկեցին 15 կետանոց բանակցային ծրագիր և մենք անմիջապես մերժեցինք նրանց 15 կետանոց ծրագիրը։ Մենք չկարողացանք համաձայնվել դրա հետ։ Եվ հետո ամերիկացիներն իրենք՝ միջնորդների միջոցով, առաջարկեցին, որ Իրանը մշակի նոր ծրագիր», – ասել է նա։
Դեսպանը հավելել է, որ Իրանը մշակել է 10 կետանոց ծրագիր։ Իրենց միջնորդների խոսքով՝ ԱՄՆ-ն համաձայնել է այս ծրագրին, և այն կարող է ծառայել որպես բանակցությունների հիմք։