Թեհրանը ԱՄՆ-ի կողմից իրանական նավի առգրավումը համարում է հարձակում․ Բաղայի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թեհրանը ԱՄՆ զինված ուժերի կողմից իրանական բեռնատար նավի առգրավումը համարում է հարձակում և հրադադարի խախտում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել է Օմանի ծոցում ԱՄՆ-ի կողմից շրջափակումը խախտելու փորձ կատարող իրանական առևտրային նավի առգրավման մասին։

«Մենք Հորմուզի նեղուցում բախվում ենք մի բանին, ինչը նրանք անվանում են ծովային շրջափակում։ Մի քանի ժամ առաջ հարձակում էր տեղի ունեցել իրանական առևտրային նավի վրա, և Թեհրանը այս ամենը համարում է հրադադարի խախտում», – ասել է Բաղային իրանական լրատվամիջոցների կողմից հեռարձակված ճեպազրույցի ժամանակ։

Leave a comment