Դատախազությունը Կարապետ Գուլոյանից պահանջում է 1.3 մլրդ դրամ և գույքեր․ նա հորդորում է հարցը չքաղաքականացնել։
ՀՀ դատախազությունը Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանից պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամ, բանկի 2000 բաժնետոմս և մի շարք անշարժ գույքեր։
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմել է Կարապետ Գուլոյանին՝ հասկանալու, թե արդյոք նա այս գործընթացներում քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական ակտիվության ֆոնին։ Ի պատասխան՝ Գուլոյանը կարճ նշել է. «Խնդրում եմ մի քաղաքականացրեք այս ամենը։ Սա մեր ընտանեկան հարցն է, կլուծենք, իրավաբաններն աշխատում են»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)