Պաշտոնական այցով Երևան է ժամանել Լայպցիգի քաղաքապետ Բուրխարդ Յունգի գլխավորած պատվիրակությունը։ Պատվիրակության անդամներին Երևանի քաղաքապետարանում ընդունել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
Հանդիպման ընթացքում ստորագրվել է Երևանը և Լայպցիգը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիրը։ Այն կնպաստի երկու քաղաքների միջև միջազգային համագործակցության զարգացմանը, ինչպես նաև կխթանի նորարարության, կրթության, մշակույթի, սպորտի և տեղական ինքնակառավարման ոլորտներում փորձի փոխանակումը։
Համաձայնագիրը նախատեսում է նաև տնտեսական, առողջապահական և գործարար կապերի ընդլայնում։
Երևանի քաղաքապետարան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)