Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը վաղը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար


Տ-2-26, /Տ-2-25/ Բարձրաշեն-Երևանի սահման (Նուբարաշեն) մարզային նշանակության ավտոճանապարհի կմ 0+000+կմ 1+400 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 19-ին՝ ժամը 9.00-ից մինչև 19.00-ն, Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը կփակվի երթևեկության համար։ Այդ մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:


Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհը շրջանցել Ջրաշեն և Աբովյա ն բնակավայրերով։

Leave a comment