Շոկոլադը կարող է պաշտպանել մահացու հիվանդությունից. գիտնականներ

Հարվարդի համալսարանի ակադեմիկոսները պարզել են, որ շաբաթական երեք բաժին քաղցրը կարող է երկարացնել կյանքը

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հարվարդի համալսարանի ակադեմիկոսները պարզել են, որ շաբաթական երեք բաժին քաղցրը կարող է երկարացնել կյանքը։

Փորձագետները նշում են, որ շոկոլադի օգտագործումը մի քանի անգամ նվազեցնում է սիրտ–անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը, գրում է belnovosti.by–ը։


Շաբաթական մի քանի անգամ շոկոլադ ուտող մարդիկ գրեթե չեն բախվում թարթուն առիթմիայի հետ, որը կարող է հանգեցնել ուղեղի կաթվածի։


Շաբաթական 2–6 բաժին քաղցր օգտագործող մարդկանց մոտ թարթուն առիթմիայի զարգացման ռիսկը նվազել է 20%–ով։


Գիտնականները պնդում են, որ կակաոյի ունդերում կան ֆլավոնոլներ, որոնք ապահովում են անոթների և սրտի առողջ աշխատանքը։


Leave a comment