ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրում է.
«Կիրանցի պարագայում իշխանությունների կողմից ամեն անգամ փորձ է արվում ստեղծելու տպավորություն, թե բնակիչները հաշտ են օրվա իշխանությունների քաղաքականության հետ։ Այդ նպատակով ընտրացուցակներում ներգրավվում են սահմանապահները, ժամկետային զինծառայողները, գյուղի հետ կապ չունեցող անձինք։
Սակայն, նույնիսկ այս դեպքում՝ Կիրանցում ընտրելու իրավունք ունեցող 315 քաղաքացիներից ՔՊ-ին ձայն է տվել ընդամենը 136-ը՝ ընտրողների ընդհանուր ցուցակում ընդգրկվածների 43,17 տոկոսը։ Եվ սա այն դեպքում, երբ իրական ընդդիմադիր ուժերը չէին մասնակցում ընտրություններին։
Երբևէ ազգօգուտ արարքով աչքի չընկած տիկնոջն առաջարկում եմ՝ միասին գնալ Կիրանց և տեղում տեսնել՝ ով՝ ինչ հեղինակություն ունի, ում ինչպես են ընդունում մեր հայրենակիցները։
Ի դեպ, Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանն ամիսներ առաջ աշխատանքից ազատվել էր՝ Կիրանցում՝ ընտրական գործընթացում տեղ գտած ապօրինությունների մասին բարձրաձայնելու համար։ Սա ցայտուն օրինակ է այն մասին, թե ինչ գին կարող է ունենալ ճշմարտությունն ասելու համարձակությունը»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: