«Եթե ոմանք ընտրակաշառք են վերցնում, ապա պետք է բռնվեն ու դատվեն և ոչ «շուն ու շանգյալ» անվանվեն». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Խիստ դատապարտելի է Նիկոլ Փաշինյանի կողմից «Հայաստան» դաշինքի, «Ուժեղ Հայաստանի» ու ԲՀԿ-ի ընտրողներին «շուն ու շանգյալ» անվանելը։

Այն, որ «Ուժեղ Հայաստանից» ինչ-որ տասովշիկ իրեն ենթարկեցված ընտրողներին անվանում է «շուն ու շանգյալ», որևէ կերպ չի արդարացնում Նիկոլ Փաշինյանի կողմից դա կրկնելը։

Բոլոր ընտրողներն էլ մեր սիրելի հայրենակիցներն են։ Եթե ոմանք ընտրակաշառք են վերցնում, ապա պետք է բռնվեն ու դատվեն և ոչ «շուն ու շանգյալ» անվանվեն»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment