ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ապրիլի 17-ին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ մարզպետի աշխատակազմում հանդիպել է մարզի բնակիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Նախարարը ներկայացրել է տնտեսության ոլորտում ՀՀ Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, անդրադարձել պետական աջակցության գործիքակազմին, որն ուղղված է ընկերությունների արտադրական կարողությունների ընդլայնմանը, նոր ներդրումների ներգրավմանը, գյուղատնտեսության, ինչպես նաև փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը։
Գևորգ Պապոյանը պատասխանել է մասնակիցների հարցերին, լսել նրանց առաջարկներն ու դիտարկումները, տրամադրել անհրաժեշտ պարզաբանումներ բարձրացված խնդիրների վերաբերյալ։
Քննարկման շրջանակում հնչեցված առաջարկներն ու դիտարկումները արձանագրվել են՝ հետագա ուսումնասիրության, վերլուծության և հնարավոր լուծումների մշակման նպատակով։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն կազմակերպել մի շարք հարցերի շուրջ լրացուցիչ քննարկումներ նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: