Թուրքիան, Պակիստանը, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան կքննարկեն Իրանում պատերազմը դադարեցնելու ուղիները

Քաղաքականություն

17.04.2026 | 17:18

Թուրքիայի, Պակիստանի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարներն այսօր կհանդիպեն Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում՝ քննարկելու տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Իրանի պատերազմը, հայտնել է թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը, գրում է France 24-ը։

«Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես, ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի տարածաշրջանային լուծումների մշակման հարցեր՝ տարածաշրջանային պատասխանատվության մոտեցման շրջանակներում»,- ասել է աղբյուրը։

Պակիստանի ԱԳՆ խոսնակը հինգշաբթի հաստատել էր, որ չորս երկրների բարձրաստիճան պաշտոնյաներն այս շաբաթվա սկզբին հանդիպել են Իսլամաբադում՝ պաշտոնական մակարդակով՝ նախարարների մակարդակով անցյալ հանդիպումները շարունակելու և Անթալիային նախապատրաստվելու համար։

«Անթալիայի բանակցությունները տարբերվում են Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ​​ջանքերից»,- ասել են թուրք պաշտոնյաները։

Չորս երկրների նախարարները մարտին երկու հանդիպում են անցկացրել Իրանի պատերազմի ավարտին հասնելու ջանքերի շրջանակում։ Իրանի հարևան Թուրքիան սերտ կապի մեջ է նաև ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ Պակիստանի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment