ՀՀ-ի և Թուրքիայի փոխարտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

Ապրիլի 17-ին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Բերրիս Էքինջիի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր՝ անդրադառնալով խաղաղության և համագործակցության ամրապնդման կարևորությանը։

Անդրադարձ է կատարվել երկկողմ և տարածաշրջանային փոխկապակցվածությունն ապահովող նախագծերի իրանակացման հնարավորություններին:

—00—ՄԱ

Leave a comment