ԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը

Բաժանորդագրվել

Նախագիծը կզբաղվի ուրանի, բերիլիումի, ցիրկոնիումի և հազվագյուտ հողային տարրերի հանքավայրերի մշակմամբ։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Ուկրաինայի և ԱՄՆ-ի համատեղ հիմնադրամը կնքել է առաջին համաձայնագիրը կարևոր նշանակություն ունեցող օգտակար հանածոների ոլորտում։ Սկզբնական փուլում ներդրումները կուղղվեն հազվագյուտ հողային տարրերի, ուրանի, բերիլիումի և ցիրկոնիումի արդյունահանման նախագծերին։

Reuters-ի հաղորդմամբ՝ համաձայնագիրը նախատեսում է շուրջ 30 մլն դոլարի ներդրում ուկրաինացի գործարար Գենադի Բուտկևիչի ներդրումային հարթակում։

Հիմնադրամի նոր նախագծերի ընդհանուր ծավալը, ներառյալ էներգետիկ նախագծերը, կազմում է շուրջ 70 մլն դոլար։

Ուկրաինան համատեղ հիմնադրամին կփոխանցի նոր նախագծերից ստացված եկամուտների կեսը, իսկ ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ռազմական օգնությունը կարող է հաշվարկվել որպես Վաշինգտոնի ներդրում։

Leave a comment