Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մեր տարածաշրջանը բախվում է իր պատմության ամենալուրջ փորձություններից մեկին։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Անթալիայի 5-րդ դիվանագիտական ֆորումի բացման ժամանակ։
«Աշխարհը բախվում է բազմաթիվ ռիսկերի։ Ինչպես նշել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ամենամեծ մարտահրավերը կարգուկանոնի բացակայությունն է, և դիվանագիտությունն անհրաժեշտ է ավելի քան երբևէ։ Միջազգային համակարգում ճգնաժամը մեր տարածաշրջանը դրել է իր պատմության ամենալուրջ փորձություններից մեկի առջև»,- ընդգծել է Ֆիդանը։