էրեխեքի հետևից «ադնառազվի» շալվար շպրտեն, հետևներից ասեն՝ ա՛յ բոշեք, լնգուլավազ․ Փաշինյանը՝ ՀԿԿ ձայնագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2025 թվականի կատարողականի քննարկման եզրափակիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ենթադրյալ ընտրակաշառք տալու և ստանալու մասին ՀԿԿ-ի երեկվա հրապարակած ձայնագրությանը։ 

«էրեխեքի հետևից «ադնառազվի» շալվար շպրտեն, հետևնեևրից ասեն՝ ա՛յ բոշեք, լնգուլավազ»,- անդրադառնալով ձայնագրության խոսակցությանը՝ ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Հիշեցնենք՝ երեկ վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և համակիրների տներում, ինչից հետո մի քանիսին բերման են ենթարկել։ Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիր է ձերբակալվել՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով: Նրանց թվում է նաև կուսակցության Արտաշատի գրասենյակի ղեկավարը։ 

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն է տարածել, հայտնելով՝ բացահայտվել են ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր, որոնք, ըստ նախնական տվյալների, կապված են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում գրանցված անձանց հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment