Լեհաստանի ոստիկանությունը ստացել է վարչապետ Դոնալդ Տուսկի և պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի դեմ հնարավոր մահափորձի մասին հաղորդագրություն։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս հայտնել է Լեհաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Կարոլինա Գալեցկան։
«Վարչապետ Դոնալդ Տուսկի և պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ Լեհաստանի ոստիկանության կողմից ստացված տեղեկատվությանը ի պատասխան, Ներքին գործերի նախարար Մարցին Կերվինսկին և հետախուզական ծառայությունների համակարգող նախարար Տոմաշ Սիեմոնյակը հանձնարարել են նրանց ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ», -X-ում գրել է Գալեցկան։