Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են այս տարի հետ ստանալ ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները․ Թորոսյանը մանրամասնել է (ՎԻԴԵՈ)

Նախարարը մանրամասնել է, թե ովքեր և ինչպես կարող են այս տարի հետ ստանալ ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Facebook-յան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով կառավարության որոշումը, որով ԽՍՀՄ Խնայբանկի ավանդներ ունեցող քաղաքացիները կարող են հետ ստանալ դրանք։


«Մենք 2025 թվականին վերադարձնում էինք մինչև 1942 թվականի մինչև դեկտեմբերի 31-ը ծնվածների ավանդները։ Այս տարի որոշել ենք միանգամից 2 տարով երկարացնել այդ ժամկետը և վերադարձնելու ենք մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածների ավանդները»,- ասել է նախարարն`ընդգծելով, որ խոսքը 5000-6000 քաղաքացու մասին է։ 


Թորոսյանը հայտնել է, որ դրանք հետ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն` ունենալով նաև սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ: 


Դիմողը պետք է ունենա նաև ավանդատուի խնայողական գրքույկը (առկայության դեպքում), տեղեկանք «ՎՏԲ Հայաստան» ՓԲԸ ից` ավանդատուի բանկային հաշվի քարտում մինչև 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ տվյալների մասին, ինչպես նաև այլ առնչվող փաստաթղթեր` դրանց առկայության դեպքում:





Leave a comment