Ս.թ. ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպեցին Ֆրանսիա–Արցախ բարեկամության շրջանակի նախագահ, ԱԺ պատգամավոր և Ֆրանսիա–Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Էմանուել Մանդոնին և Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիա–Հայաստան բարեկամության խմբի նախագահ և Լեռնային Ղարաբաղի միջազգային տեղեկատվական խմբի փոխնախագահ Ժիլբեր Լյուկ Դըվինազին:
ԱՀ ԱԺ նախագահն իր զրուցակիցների խնդրանքով ներկայացրեց բռնի տեղահանված արցախահայերի՝ Հայաստանի Հանրապետությունում սոցիալական և հումանիտար վիճակը, ինչպես նաև նրանց քաղաքացիական կարգավիճակին առնչվող հարցերը։
Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակին և Հայաստանում ընթացող զարգացումներին՝ նկատի ունենալով առկա անորոշությունները։
Մասնակիցները ընդգծեցին վերոնշյալ հարցերի նկատմամբ քաղաքական շարունակական ուշադրության և դրանց մշտադիտարկման կարևորությունը։
Կողմերը պայմանավորվեցին պահպանել կանոնավոր կապ՝ տեղեկատվության փոխանակումը շարունակելու և իրենց աշխատանքները համակարգելու նպատակով։
Արցախի Հանրապետության Ազգային ժողով
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: