«Այս ջղաձգումները հանրային աջակցության դրսեւորման հետեւանք են: Իշխանությունները մարդկանց քանակից ու մարդկանց էմոցիաներից հասկացան, որ հանրային աջակցությունը մեծ է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով այսօր վաղ առավոտից «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներում իրավապահների իրականացրած խուզարկություններին եւ 15 կուսակցականների բերման ենթարկելու դեպքերին:
Նրա խոսքով, եղել են նաեւ թիմակիցների բնակարանային խուզարկություններ, կրկին կանայք են բերման ենթարկվել. «Սա՞ է ձեր ժողովրդավարությունը: Ընտրական ծիրում, երբ դուք վարչական ռեսուրսները չարաշահելով՝ ամեն շաբաթ, կիրակի գնում ու քարոզչություն եք իրականացնում՝ դրան զուգահեռ իրականությունում իրավապահ մարմինների ռեսուրսները կենտրոնացված են բացառապես ընդդիմադիր քաղաքական ուժերին ճնշելու: Այս դեպքում կոնկրետ թիրախը մեր կուսակցությունն է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: