Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ապահովելու նպատակով ս.թ. ապրիլի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ղազար Փարպեցու փողոցում:
Մասնավորապես՝ Ղազար Փարպեցի փողոց 4 հասցեից մինչև Ղազար Փարպեցու – Արամի փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի, Արամի փողոցից մուտքը Ղազար Փարպեցի փողոց կարգելվի:
Ինչպես նաև Ղազար Փարպեցու փողոց 6 հասցեի հարակից ճանապարհահատվածից մինչև Ղազար Փարպեցու – Արամի փողոցների խաչմերուկ ուղղության ձախակողմյան հատվածում կանգառը կարգելվի:
Երևանի քաղաքապետարան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: