Իրանական ուրանը ՌԴ արտահանելը լավ որոշում կլիներ, բայց ԱՄՆ-ն չընդունեց առաջարկը․ Պեսկով

https://arm.sputniknews.ru/20260415/iranakan-urany-rd-artahanely-lav-vorvoshum-kliner-bajc-amn-n-chyndunec-arajarky-peskvov-101023114.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98507296_180:0:2911:2048_1920x0_80_0_0_7a1377e759e348aa06cc30d15ef68e30.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դմիտրի պեսկով, ուրան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, ռուսաստան

դմիտրի պեսկով, ուրան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, ռուսաստան

Բաժանորդագրվել

Տվյալ նախաձեռնությունն այժմ չի քննարկվում, սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ դրան։

ԵՐԵՎԱՆ,15 ապրիլի – Sputnik. Իրանական հարստացված ուրանը ՌԴ արտահանելու Ռուսաստանի նախաձեռնությունը կարող էր լավ լուծում լինել, սակայն ԱՄՆ-ն հրաժարվել է դրանից։ Այս մասին India Today հեռուստաալիքին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է դերակատարություն ստանձնել իրանական հարստացված ուրանի հարցի լուծման գործում այնպես, որ դա առավելագույնս ընդունելի լինի Իրանի համար:

«Ռուսաստանը պատրաստ էր ընդունել հարստացած ուրանը։ Դա կարող էր լավ որոշում լինել, բայց, ցավոք, ամերիկյան կողմը մերժեց այդ առաջարկը», – հայտարարել է նա։

Պեսկովի խոսքով՝ տվյալ նախաձեռնությունն այժմ չի քննարկվում, սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ դրան:

Հիշեցնենք` Իրանը և ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:
Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը: Նա նաև հանձնարարեց ԱՄՆ ՌԾՈւ-ին հետևել և կալանել բոլոր այն նավերը, որոնք նեղուցով անցնելու համար վճարել են Իրանին:

Leave a comment