https://arm.sputniknews.ru/20260415/evrvopan-mitumnavvor-e-srum-iravitshaky-rd-pnn-kievin-aveli-shat-ats-ner-talu-masin-101022113.html
Եվրոպան միտումնավոր է սրում իրավիճակը. ՌԴ ՊՆ–ն՝ Կիևին ավելի շատ ԱԹՍ-ներ տալու մասին
Եվրոպան միտումնավոր է սրում իրավիճակը. ՌԴ ՊՆ–ն՝ Կիևին ավելի շատ ԱԹՍ-ներ տալու մասին
Sputnik Արմենիա
Եվրոպական առաջնորդների գործողությունները ավելի ու ավելի արագ են ներքաշում այդ երկրներին Ռուսաստանի հետ պատերազմի մեջ, նշել է ՌԴ ՊՆ–ն։ 15.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-15T20:06+0400
2026-04-15T20:06+0400
2026-04-15T20:06+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
անօդաչու թռչող սարք (աթս)
եվրոպա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48734869_0:108:1601:1008_1920x0_80_0_0_981d871a94538d55140fd79716dca6b8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՌԴ ՊՆ–ն մի շարք եվրոպական երկրների կողմից Ուկրաինայի համար անօդաչուների արտադրությունն ու մատակարարումը մեծացնելու որոշումը դիտարկում է որպես քայլ, որը հանգեցնում է իրավիճակի կտրուկ սրման ամբողջ եվրոպական մայրցամաքում։ՌԴ ՊՆ–ի տեղեկություններով` համապատասխան որոշումը կայացվել է 2026 թվականի մարտի 26-ին՝ Ուկրաինայի զինված ուժերում աճող կորուստների և կենդանի ուժի հետզհետե վատթարացող իրավիճակի ֆոնին։Նախարարությունը նշել է, որ Կիևի ռեժիմի համար անօդաչուների արտադրության զգալի աճը նախատեսվում է իրականացնել եվրոպական երկրների տարածքում գտնվող հարվածային անօդաչուների և դրանց բաղադրիչների արտադրության «ուկրաինական» և «համատեղ» ձեռնարկությունների ֆինանսավորումն ընդլայնելու հաշվին։Նախարարությունը նշել է, որ եվրոպական պետությունների անվտանգությունն ամրապնդելու փոխարեն, եվրոպացի առաջնորդների գործողությունները ավելի ու ավելի արագ են ներքաշում այդ երկրները Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
ուկրաինա
եվրոպա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48734869_8:0:1361:1015_1920x0_80_0_0_de8cc997b06daee53c14773812bffbb0.jpg.webp
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս), եվրոպա
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս), եվրոպա
Եվրոպական առաջնորդների գործողությունները ավելի ու ավելի արագ են ներքաշում այդ երկրներին Ռուսաստանի հետ պատերազմի մեջ, նշել է ՌԴ ՊՆ–ն։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՌԴ ՊՆ–ն մի շարք եվրոպական երկրների կողմից Ուկրաինայի համար անօդաչուների արտադրությունն ու մատակարարումը մեծացնելու որոշումը դիտարկում է որպես քայլ, որը հանգեցնում է իրավիճակի կտրուկ սրման ամբողջ եվրոպական մայրցամաքում։
ՌԴ ՊՆ–ի տեղեկություններով` համապատասխան որոշումը կայացվել է 2026 թվականի մարտի 26-ին՝ Ուկրաինայի զինված ուժերում աճող կորուստների և կենդանի ուժի հետզհետե վատթարացող իրավիճակի ֆոնին։
Նախարարությունը նշել է, որ Կիևի ռեժիմի համար անօդաչուների արտադրության զգալի աճը նախատեսվում է իրականացնել եվրոպական երկրների տարածքում գտնվող հարվածային անօդաչուների և դրանց բաղադրիչների արտադրության «ուկրաինական» և «համատեղ» ձեռնարկությունների ֆինանսավորումն ընդլայնելու հաշվին։
«Այս որոշումը դիտարկում ենք որպես միտումնավոր քայլ, որը հանգեցնում է ռազմաքաղաքական իրավիճակի կտրուկ սրմանը ամբողջ եվրոպական մայրցամաքում և այդ երկրների վերածմանը Ուկրաինայի ռազմավարական թիկունքի։ Ռուսաստանի դեմ ահաբեկչական հարձակման սցենարների իրականացումը, որոնք հայտարարվել են Կիևի ռեժիմի ներկայացուցիչների կողմից՝ օգտագործելով Եվրոպայում արտադրված իբր «ուկրաինական» ԱԹՍ–ներ, անկանխատեսելի հետևանքների է տանում», – ասվում է ՌԴ ՊՆ–ի հայտարարության մեջ։
Նախարարությունը նշել է, որ եվրոպական պետությունների անվտանգությունն ամրապնդելու փոխարեն, եվրոպացի առաջնորդների գործողությունները ավելի ու ավելի արագ են ներքաշում այդ երկրները Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։