Իսրայելի պաշտպանության բանակն անցած օրվա ընթացքքում Լիբանանի հարավում գրոհել է «Հզբոլլահ» շարժման ավելի քան 200 թիրախ: Այս մասին ասվում է բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել «Հզբոլլահի» ավելի քան 200 օբյեկտների։ Խոցվել են գրոհայիններ, ռազմական կառույցներ, մոտ 20 արձակման կայանքներ, այդ թվում` վերջերս Իսրայելի գնդակոծության համար օգտագործվածները», – ասվում է հայտարարության մեջ։