Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» հավաքականների խաղերով պայմանավորված դադարի ընթացքում ստուգողական հանդիպում է անցկացրել իտալական «Լումեցանեի» հետ ու հաղթել 2:0 հաշվով:

Հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: Միլանյան ակումբի երկրորդ գոլը 62-րդ րոպեին խփել է իտալացի կիսապաշտպան Ռիչի Ագբոնիֆոն:

«Ինտերը» հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 10-ին՝ Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրում ընդունելով «Պարմային»: Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը երկու պաշտոնական խաղի է մասնակցել Իտալիայի չեմպիոնի կազմում:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment