Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պահպանում, ամրապնդում և ընդլայնում է Ռուսաստանի դեմ Ջո Բայդենի նախորդ վարչակազմի կողմից սահմանված պատժամիջոցները։
Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Չինաստան կատարած պաշտոնական այցից հետո։
«Չնայած ամեն ինչին՝ պահպանվող պատժամիջոցները նոր վարչակազմը ոչ միայն պահպանում է, այլև ուժեղացնում և ընդլայնում է համաշխարհային էներգետիկ շուկաներում ռուսական ընկերությունների նկատմամբ շարունակվող խտրականությունը՝ իհարկե այն ուղղակի հետևանքների ֆոնին, որոնք բխում են ագրեսիվ ռազմական քաղաքականությունից և ռազմական գործողություններից, որոնց դիմում է Ամերիկայի Միացյալ Նահանգները»,-հայտարարել է Լավրովը։