Գոհար Ղումաշյանը հրաժարվել է ցուցմունք տալ. Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արմեն Ֆերոյանը։
«Հարցաքննությունն ավարտվել է, Գոհար Ղումաշյանը հայտնել է, որ հրաժարվում է այս պահին ցուցմունք տալ, քանի որ իրեն ֆիզիկապես լավ չի զգում և պետք է մանրամասն քննարկի իր փաստաբանների հետ և տա մանրակրկիտ ցուցմունք, բայց այդ մեղադրանքի շուրջ ինչ-որ հատուկ ցուցմունք տալու բան էլ չունի, քանի որ այդ մեղադրանքի հետ ինքը որևէ կապ և առնչություն չունի», ասաց նա։
Մանրամասները տեսանյութում.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: