Իրանի իշխանությունները վերահսկում են իրավիճակը երկրում. ՌԴ Անվտանգության խորհուրդ

https://arm.sputniknews.ru/20260414/irani-ishkhanutjunnery-verahskum-en-iravitshaky-erkrum-rd-anvtangutjan-khvorhurd-100993622.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99393308_0:185:960:905_1920x0_80_0_0_874dbf3b1989493113da1a5d904765e7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, ռուսաստան, անվտանգության խորհուրդ

իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, ռուսաստան, անվտանգության խորհուրդ

Բաժանորդագրվել

ՌԴ ԱԽ-ում նշել են՝ Իրանում չեն նկատվում հուզումներ և ներքին անկարգություններ, որոնց հույսն այդքան ունեին Վաշինգտոնում և Թել Ավիվում։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Իրանի իշխանությունները պահպանում են վերահսկողությունը երկրի ներսում տիրող իրավիճակի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությանը։

«Ներկայում իրանական իշխանությունները պահպանում են վերահսկողությունը երկրի ներսում տիրող իրավիճակի նկատմամբ։ Պետական և ռազմական կառավարման համակարգը գործում է կայուն»,-նշել են ՌԴ Անվտանգության խորհրդում։

ՌԴ ԱԽ-ում արձանագրել են, որ Իրանում չեն նկատվում հուզումներ և ներքին անկարգություններ, որոնց հույսն այդքան ունեին Վաշինգտոնում և Թել Ավիվում։

Ընդհակառակը` ԱՄՆ-ի և Իսրայելի ներխուժման ֆոնին Իրանի տարբեր սոցիալ-քաղաքական խմբերը համախմբվել են կենտրոնական իշխանության շուրջ, իսկ առավել արմատական ընդդիմադիր ուժերն անցել են խորը ընդհատակ։

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները արգելափակելու է բոլոր այն նավերի շարժը, որոնք փորձում են մտնել Հորմուզի նեղուց և դուրս գալ այնտեղից: Նա նաև հանձնարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերին հետևել և կալանավորել բոլոր նավերը, որոնք նեղուցով անցնելու համար վճարել են Իրանին:

Leave a comment