Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագրի ավտոմատ երկարաձգման կասեցման մասին՝ հաղորդում է ANSA-ն։
Նա նշել է, որ որոշումը պայմանավորված է Մերձավոր Արևելքում լարվածության սրմամբ։
«Ստեղծված իրավիճակի լույսի ներքո կառավարությունը որոշել է կասեցնել Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագրի ավտոմատ երկարաձգումը»,- մեջբերում է նրա խոսքերը գործակալությունը։
Նշվում է, որ հուշագիրը, որը սահմանում է պաշտպանական համագործակցության շրջանակը՝ ներառյալ ռազմական արտադրանքի փոխանակումը և զինված ուժերի համար տեխնոլոգիական հետազոտությունները, նախկինում նախատեսում էր յուրաքանչյուր հինգ տարին մեկ երկարաձգում և ուժի մեջ է մտել 2016 թվականի ապրիլի 13-ին։