Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Հաշվի առնելով մեղադրյալ Գոհար Ղումաշյանի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, այդ թվում՝ վերջինիս անչափահաս երեխաներ ունենալը, որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան»,- հայտնում են կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Ղումաշյանը և ևս մեկ անձ ձերբակալվել են, Հակակառուպցիոն կոմիտեն հրապարակվել է ձայնագրություն։